38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ազգը որ ընկավ մելամաղձության մեջ, մի երկու սերունդ կարող է քաշի

Ազգը որ ընկավ մելամաղձության մեջ, մի երկու սերունդ կարող է քաշի
18.06.2024 | 08:47

Պարտության պատճառնե՞ր գտնել, թե՞ հաղթանակի պատճառներ որոնել։ Եսի՞մ, նայած տրամադրության։ Վատն էն ա, որ ազգի տրամադրությունը դանդաղ ա փոխվում, որ ընկավ մելամաղձության մեջ, մի երկու սերունդ կարող ա քաշի։

Բայց, համենայն դեպս՝ հաղթանակի պատճառներ ունեցողն էնքան էլ չի մտածում պարտության պատճառների մասին։ Ճիշտ ա, փիլիսոփաները կասեն, որ տենց չի, բայց տենց ա։ Երբ ազգի տրամադրությունը բարձր ա, նա էնքան էլ բանի տեղ չի դնում փիլիսոփաներին։

Պատմությունն էլ շատ չի հիշում։ Ինչի՞ն ա պետք՝ հիշի, երբ ինքը էդ պահին գրում ա իր սեփական պատմությունը՝ հարևաններինն էլ հետը։ Թող սերունդները հիշեն։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 10128

Մեկնաբանություններ